Երևանի ավագանու նիստի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը առաջարկեց Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը հանել օրակարգից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ հանձնաժողովներում քննրակումներ են եղել և ավագանու անդամը կարող էր իր առաջարկները ներկայացնել:
Առաջարակը չընդունվեց 7 կողմ, 41 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերությամբ: