Նշված փողոցներում ոչ թե եղևնիներ,այլ սոճենիներ են վաճառվում.բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են իրականացրել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված սովորական սոճենիներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են ներմուծման փաստաթղթերը։

Շրջայցերի ընթացքում տեղական ծառատեսակներ վաճառակետերում չեն հայտնաբերվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել