Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վերաքննիչ քրեական դատարանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ հրապարակեց որոշումը: Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշեց անփոփոխ թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, այն է կալանավորումը:
Այս մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/47507610_2251123838503205_8919597959310475264_n.jpg)