28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ 28-ամյա բնակչին:

2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի՝  1990 թվականին ծնված բնակչուհուց  հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է անձի ճանաչում և առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել