Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մինչև ժամը 17:00-ը, 848.343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 294.534 կամ 34.72 տոկոսը:
Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Աջափնյակ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 85.192, քվեարկության մասնակիցների թիվը՝ 30.542. անձ կամ 35.17 տոկոս,
Ավան վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 39.994, մասնակցել է 15.161 անձ կամ 37.91 տոկոս,
Արաբկիր վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 97.932, մասնակցել է 33.742 կամ 34.45 տոկոս,
Դավթաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 32.741, մասնակցել է 12.283 անձ կամ 37.52 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 94.069, մասնակցել է 30.249 անձ կամ 32.16 տոկոսը,
Կենտրոն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 96.476, մասնակցել է 32.451 անձ կամ 33.64 տոկոսը,
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 108.804,քվեարկության մասնակիցների թիվը՝ 36.377 քաղաքացի կամ 33.43 տոկոս
Նոր Նորք վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 101.124, մասնակցել է 36.038 հոգի կամ 35.64 տոկոսը,
Նորք Մարաշ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 10.868, մասնակցել է 4011 անձ կամ 36.91 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 8.301, մասնակցել է 2976 անձ կամ 35.85 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 113.850, մասնակցել է 40.480-ը կամ 35.56 տոկոսը,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 58.992,մասնակցել է 20.224-ըը կամ 34.28 տոկոսը: