Ընտրողների վերջնական ցուցակներում գրանցվել է 843 հազար 343 անձ. Մնացական Բիչախչյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների նախնական ցուցակները հրապարակելիս ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 850 հազար 124 քաղաքացի, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 843 հազար 343, որից 7741-ը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձիք են:

Այս մասին այսօր՝ սեպտերմենրի 23-ին Կնտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանը: Նրա խսքով վերջնական ցուցակներում ընդգրկված ընտրողների քանակը նախնականի համեմատ նվազել է 1781-ով:

«ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով ոստիկանությն ծառայողների կողմից այցելություններ են կատարվել բնակարաններ՝ ցուցակների ճշգրտման, հնարավոր անճշտություններ հայտնաբերելու նպատակով: Հավաքագրվել է 614 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հասու չեն եղել իրավասու պետական մարմնին և մահը սահմանված կարգով գրանցված չի եղել: Մահացած անձանց տվյալները հանվել են ընտրողների ցուցակից»,-ասաց անձնագրային և վիզաների վարչության պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել