Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ հոկտեմբեր ամսին կա երկու տոնական օր՝ հոկտեմբերի 5-ին  (Ուսուցչի օր) և  հոկտեմբերի 13-ին (Թարգմանչաց տոն):

Սակայն այս երկու տոնական օրերն էլ աշխատանքային են համարվում: Հոկտեմբերի 13-ը ոչ աշխատանքային է, քանի որ շաբաթ օրվա հետ համընկնում է:

Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատողները հոկտեմբերին կունենան 4 հանգստյան օր, իսկ 5-օրյա ռեժիմով աշխատողները՝ 8 հանգստյան օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել