Երևանի տոնը չի համարվի ոչ աշխատանքային օր և կնշվի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, որի համաձայն այսուհետ Երևանի օրը կնշվի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Նշենք, որ վերոնշյալ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է նաև ս Թարգմանչաց տոնը: Առաջարկվում է նաև  Թարգմանչաց տոնը տեղափոխել հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշում է, որ  օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ երկու հազար ութ հարյուր տարվա պատմություն ունեցող Երեւան քաղաքը, որը հանդիսանում է համայն հայության  մայրաքաղաքը՝ չունի  օրենքով ամրագրված  իր ծննդյան տոնը:

«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ կարեւոր հիշատակի եւ տոն օրերը մեր Հանրապետությունում սահմանվում են օրենքով,  սույն օրենսդրական  նախաձեռնությամբ առաջարկում եմ  Երեւանի օրը, որպես տոն օր, ամրագրել օրենքով եւ Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Սույն օրենքի ընդունման դեպքում  Երևանի տոնը չի համարվի ոչ աշխատանքային օր»,-նշեց նա:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել