Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ նույնականացման քարտ կարդացող սարք տրամադրվում է բոլոր իրավաբանական անձանց և այն ֆիզիկանան անձանց, ովքեր`
1. ծնվել են 1974 թվականին կամ դրանից հետո և ձեռք են բերել նույնականացման քարտ,
2. ծնվել են 1974 թվականից առաջ, կամավոր հիմունքով միացել են կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին և ձեռք են բերել նույնականացման քարտ:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝
- Դիմում-գրություն (կնքված կազմակերպության կնիքով)
- ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամվճարման անդորրագրի բնօրինակը
Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով - Նույնականցման քարտի պատճենը
- Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի կամ պետական ռեգիստրի վկայականի պատճենը
- Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` եթե կազմակերպությանը անհրաժեշտ է մեկից ավելի սարք, ապա կազմակերպության բլանկի վրա նշվում է սարքերի ձեռք բերման նպատակը (օրինակ` քաղաքացիների սպասարկման կետերում տեղադրելու համար) և ստացողի անձնագրային տվյալները:
Պետական և համայնքային կառավարչական հիմնարկները, պետական համայնքային կազմակերպությունները սարքերը ստանում են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի 31-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
Սարք ձեռք բերելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ Է՝
- Դիմում-գրություն
- ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ վճարման անդորրագիր
Ուշադրություն. էլեկտրոնային վճարման հանձնարարական ներկայացնելիս վերջինը պետք է կնքված լինի բանկի կնիքով - Նույնականցման քարտի պատճենը
- Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազորված անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՍԱՐՔ:
Սարքերը տրամադրվում են ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից (նախկին
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն») երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժ. 09.30-18.00 (ընդմիջում՝ 13.00-14.00):
Հասցե` ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 16 սենյակ, 011 50 18 09, 011 50 18 10 թեժ գիծ՝ 114: