ՊԵԿ. Փոստային առաքանանիներում հայտնաբերվել է զենք-զինամթերք

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից հայտնում են, որ վարչության աշխատակիցների կողմից հուլիսի 25-ին ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Հ.-ի և Ա.Հ.-ի անուններով ԱՄՆ-ից՝ «Ամերիքան գլոբալ գրուպ» ՍՊԸ-ի միջոցով Հայաստան տեղափոխված փոստային առաքանիներում առկա է զինամթերք:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Կարգո» բեռնային համալիրում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված հսկողության արդյունքում, նշված փոստային առաքանիներում հայտնաբերվել է զենք-զինամթերք:

Համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով սույն տեղեկատվությունը տրամադրվել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԱԱԾ-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել