Քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեղեկանալու ցանկացած հասցեի անշարժ գույքի գույքահարկի մասին

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվության հարցման ծրագրային հավելված է տեղադրվել Քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Ստորև ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունը․

«Հարգելի  համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը, շարունակելով համայնքի կողմից մատուցվող ծառայությունների և գործառույթների թափանցիկությանն ուղղված քայլերը, մշակել և քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել է անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվության հարցման ծրագրային հավելված /պատուհան/, որը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս տեղեկացնելու ցանկացած հասցեի անշարժ գույքի գույքահարկի և հողի տարեկան հարկի չափի և վճարման ենթակա պարտավորությունների մասին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծրագրում ներառված տեղեկատվությունը սահմանված կարգով փոփոխության է ենթարկվում լիազոր մարմնի՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադարվող ելակետային տվյալների հիման վրա, իսկ վճարման ենթակա պարտավորությունների չափը թարմացվում է օրական պարբերականությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել