այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված և շուտով նրա մասին նորություն կլինի:
«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Թույլ տվեք չմանրամասնել»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ Նարեկ Սարգսյանը հանրապետությունից բացակայել է հետախուզումը հայտարարելուց 1-2 օր առաջ»: