Երևանի քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրվի

Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով և նրանց ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը, ով ներկայիս արդարադատության նախարարն է։

«Ես հայտարարում եմ, որ համաձայնություն եմ տվել գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը»,- Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց նաև, որ ներկայացնելու է արձակուրդ գնալու դիմում և մասնակցելու է նախընտրական քարոզարշավին՝ չհամատեղելով նախարար լինելը ու թեկնածու լինելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել