Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ թե ուզում ենք բանտերը լցնել,  այլ ձեզնից գողացված  գումարները վերադարձնել

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում․
«Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ թե ուզում ենք բանտերը լցնել,  այլ ձեզնից գողացված  գումարները վերադարձնել,  լումա-լումա, ժողովրդին և պետությանը։ Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարներ վերադարձվել են պետությանը  և վերադարձվում են։ Այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմինները  խստագույն ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Տեղի են ունեցել իրադարձություններ, թե արդյոք մեր դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես պատրաստ է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այսօր հնչում են տեսակետներ, որ մեր դատավորների մի զգալի մասը սպասարկել է կոռուպցիոն համակարգին, այսօր շատ ավելի շատ քաղաքացիներ են գործել, հենց իրենք եղել են կոռոիպցիոն համակարգի մասը։ Այս իմաստով անվստահությունը դատական մարմիների նկատմամբ շարունակվում է խորը մնալ։ Սա չափազանց նուրբ թեմա  է , չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել