Նիկոլ Փաշինյանն իր ելույթում․
«Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ թե ուզում ենք բանտերը լցնել, այլ ձեզնից գողացված գումարները վերադարձնել, լումա-լումա, ժողովրդին և պետությանը։ Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարներ վերադարձվել են պետությանը և վերադարձվում են։ Այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմինները խստագույն ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Տեղի են ունեցել իրադարձություններ, թե արդյոք մեր դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես պատրաստ է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այսօր հնչում են տեսակետներ, որ մեր դատավորների մի զգալի մասը սպասարկել է կոռուպցիոն համակարգին, այսօր շատ ավելի շատ քաղաքացիներ են գործել, հենց իրենք եղել են կոռոիպցիոն համակարգի մասը։ Այս իմաստով անվստահությունը դատական մարմիների նկատմամբ շարունակվում է խորը մնալ։ Սա չափազանց նուրբ թեմա է , չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելուն»։