Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. փաստաբան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին, այն մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։

Միհրան Պողոսյանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել