Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ բողոքների քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվել է և դատարանն անցել է խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ ատյանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը՝ օգոտոսի 13-ին:
Նշենք, որ բողոքները քննվել են դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: