ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.
1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վիճակախաղի տոմսերի վաճառք.
3) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.
4)առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից օրենքով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.
5) տրանսպորտային միջոցներով իրականացվող օրենքով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.
6)ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.
7) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում.
8)օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.
9) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.
10) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.
11) հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում.
12) կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը:
Թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով: