Վարչապետը՝ տնտեսվարողների շրջանում լարվածության մասին

Օգոստոսի 9-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասաց, որ վերջին շրջանում կարծիքներ կան, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսվարողները լարվում են․

«Մենք մանրամասն քննարկում ենք այս որոշումները, խոսում ենք մոնիտորինգի մասին և, ես կարծում եմ, որ մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք հղում  տնտեսությանը և մեր խնդիրն է ազնիվ, արդար ձևով իրականացնել բոլոր օրենսդրական կարգավորումները, որպեսզի ներդրումները հոսեն Հայաստան»,- նշել է նա։

Վարչապետը գոհունակությամբ ընդգծեց այն, որ, ազգային վիճագրական ծառայության տվյալների համաձայն, ՀՀ-ն տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ ունի և հավելեց, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո, սովորաբար, տնտեսության ակտիվությունը կտրուկ անկում  է ապրում։

Վարչապետի կարծիքով հեղափոխությունը այս դեպքում էլ շատ կարևոր առաձնահատկություն ունիեցավ. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մենք հունիս ամսվա ընթացքում 9,6 տոկոս տնտոսության ակտիվության ցուցանիշ ենք գրանցել, իսկ կիսամյակային տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,9 տոկոոս։ Այսինքն, հեղափոխություը ոչ միայն չհանգեցրեց տնտեսական անկման, այև հանգեցրեց որոշակի տնտեսական ակտիվության»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության տարբեր ոլորտներում ակտիվություն է նկատվել և ավելացրեց, որ կառավարության քաղաքականությունն է  լինելու տնտեսության բնականոն զարգացմանը նախ չխանգարելը, հետո նոր օգնելը, ինչպես նաև՝ օգնելով չխանգարելը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ասաց․

«Ես պետք է խնդրեմ, որ պետական ելամուտների կոմիտեն իր գործողություններում առաջնորդվի այնպես, որ հանկարծ քաղաքացիների շրջանում անարդարության զգացողությունը, որը հաղթահարվել է, նորից չառաջանա, եթե որևէ մեկը նկատի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, իր կողքի աշխատողի նկատմամբ այլ վերաբերմունք, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք, մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող քաղաքականություն, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք»,- ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել