Տեղեկություններ կային, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի հետ կապված դատապարտյալներին չի թույլատրվում կրել ազատ հագուստ և նրանց խցերից հանում են վարագույրները։
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից ասացին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներին թույլատրվում է խցերում կրել ազատ հագուստ, բայց խցերից դուրս իրենք կրում են դատապարտյալների համար նախատեսված արտահագուստ։
Իսկ խցերից վարագույրերը հանելու վերաբերյալ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից ասացին , որ խցերում վարագույր չի էլ եղել, քանի որ չի թույլատրվում։