Քրեակատարողական հիմնարկի խցում վարագույրներն արգելված են, իսկ կալանքի տակ գտնվող անձիք կարող են ազատ հագուստ կրել

Տեղեկություններ կային, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի հետ կապված դատապարտյալներին չի թույլատրվում կրել ազատ հագուստ և  նրանց խցերից հանում են վարագույրները։

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից ասացին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներին թույլատրվում է խցերում կրել ազատ հագուստ, բայց խցերից դուրս իրենք կրում են դատապարտյալների համար նախատեսված արտահագուստ։

Իսկ խցերից վարագույրերը հանելու վերաբերյալ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից ասացին , որ խցերում վարագույր չի էլ եղել, քանի որ չի թույլատրվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել