Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին» օրենքի նախագիծը։
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորումը, ներպետական օրենսդրությամբ կամրագրվեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի պաշտպանությանն ուղղված մի շարք կարգավորումների իրացման մեխանիզմները:
Նախագծին մանրամասն ծանոթացեք այստեղ։