Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է Գոռ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:
Վերաքննիչ դատարանը Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի:
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հոդված 258. Խուլիգանություն
Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,