Առաջարկվում է վերակազմավորել Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոցը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերակազմավորել «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ  առևտրային կազմակերպությունը  «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի։

Նախագծի ընդունման դեպքում կառավարությունը պետք է հաստատի հիմնադրամի կանոնադրությունը:

Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել կրթության և գիտության նախարարությունը:

Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի  Սպարտակ  Պավլուշի Վարդանյանին:

Կառավարությունը պետք է առաջարկի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝ վարչապետի հաստատմանը պետք է ներկայացվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Սահմանվել է, որ  հիմնադրամը «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան, Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել