Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հելլո» և «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:
Որոշումների նախագծում նշված է, որ սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում «Հելլո» և «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու անհրաժեշտությամբ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1225-Ն որոշման պահանջներին համապատասխան: