Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին, «Էրեբունի» Բ/Կ-ի մոտ, վիճաբանության ժամանակ, երիտասարդին վնասվածքը պատճառել է 1988 թ. ծնված Արման Ա.-ն, որը տարված բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին, ժամը 22.10-ին ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Արման Ա.-ն ներկայացրել է նաև հանցագործության գործիք գազային ատրճանակը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հայտնաբերվել է երեք պարկուճ։
Իրավապահները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։