Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը դիմել է Լիլիթ Մակունցին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին առաջարկել է նախարարության հետ համատեղ անցկացնել հանրային լսում՝ Հայֆիլմի հիմնախնդիրների հետ կապված։

Այս մասին նա գրում է․

«Օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ եղանք Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում և անձամբ ծանոթացանք խնդիրներին, շենքերի անմխիթար վիճակին, ընթացիկ աշխատանքներին և լսեցինք տնօրինության առաջարկները։

Ասեմ նաև, որ Հայֆիլմում վերջերս նշանակվել է փոխտնօրեն, ինչի մասին ես նախապես տեղյակ չեմ եղել, սակայն ծանոթ եմ այդ նշանակմամբ պայմանավորված բողոքներին։

Քանի որ հարցը հանրային մեծ հետաքրքրութուն ունի, և քանի որ արդեն իսկ ինձ են դիմել Հայֆիլմի ապագայով մտահոգ մի խումբ քաղաքացիներ, Լիլիթ Մակունցին առաջարկել եմ Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացնել հանրային լսում Հայֆիլմի հետագայի վերաբերյալ և ստացել դրական պատասխան։

Ուստի սույնով տեղեկացնում եմ, որ վերոնշյալ հանրային լսմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ գրելով [email protected] հասցեով իրենց անուն ազգանունն ու հեռախոսահամարը։
Տեղի և ժամի մասին կհայտնենք հեռախոսով
»։

Նարեկ Բաբայանը նաև կցել է լուսանկարը․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել