«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ hուլիսի 19-ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի,  Գառնիկ Հովակիմյանի, Թորոս Թորոսյանի,Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Սերգեյ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստի սկզբում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով նոր է դուրս եկել հիվանդանոցից և ի վիճակի չէ այսօրվա նիստը վարել։

Երեկ՝ հուլիսի 18-ին, Շենգավիթի դատարանում արված Պավլիկ Մանուկյանի այն հայտարարության մասին, թե ոստիկան Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ կրակոց արձակող ոչ թե Արմեն Բիլյանն է եղել, այլ Էդուարդ Գրիգորյանը, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ շատ բաներ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

«Թե Պավլիկը ինչ է ասել, դա հարցական է, և ժամանակ է պետք հասկանալու համար»,-ասաց Աշոտ Պետրոսյանը։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 26-ին։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել