Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է հոկտեմբերի 21-ին նշանակել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն: