Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է հոկտեմբերի 21-ին նշանակել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի  ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել