Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող երիտասարդների հետ:
Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբշրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին:
Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջականվերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալականինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանականգերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համարև արագ ապաքինում մաղթել: