Հարուցվել է քրեական գործ՝ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի փլուզման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ, հայտնում են ՔԿ-ից:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի Արշակունյաց պող. 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԱՆ Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ Արայիկ Դավթի Կարապետյանը, Մուշեղ Ֆելիքսի Հարությունյանը, Գրիգոր Սողոմոնի Մարտիրոսյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն։  Արայիկ Դավթի Կարապետյանը, առանց գիտակցության գալու, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:

Դեպքի առթիվ 16.07.2018 թվականին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատատեխնիկական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր  փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել