Հուլիսի 14-ին Քրեակատարողական ծառայությունում «Վանաձոր» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի 3 ծառայողներ իրենց բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նշանակվեցին միջին խմբի պաշտոններում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Ծառայության պետ Արտյոմ Մխոյանը նրանց շնորհեց արդարադատության լեյտենանտի կոչում եւ հանդիսավոր պայմաններում հանձնեց ուսադիրները: Շնորհավորելով եւ մաղթելով բարի ծառայություն նորընծա սպաներին` Ծառայության պետը հորդորեց լինել համարձակ, պատվով կրել սպայի ուսադիրները եւ երբեք չընկրկել դժվարությունների առջեւ: