6 ամսում պետբյուջե հավաքագրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 649 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ

2018 թվականի առաջին 6 ամսում պետականբյուջե հավաքագրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 649 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Այս գումարից 496.8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152.9 մլրդ. դրամը` մաքսային մարմինների կողմից: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 մլրդ. դրամ կամ 15,6%: Այդ թվում, հարկային մասով աճը կազմել է 68,9 մլրդ դրամ կամ 16.1%, իսկ մաքսային մասով` 19.3 մլրդ դրամ կամ 14.4%: Ընդ որում, ավել հավաքագրված 88.2 մլրդ դրամ գումարից 32.3 մլրդ. դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին կամ, եթե հունվար-ապրիլ ամիսների աճի տեմպը կազմում էր 15.3 տոկոս, ապա մայիս-հունիս ամիսներին այն կազմել է 16.3 տոկոս:

Միաժամանակ համաձայն գործող օրենսդրության, հավաքագրված գումարներից հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում արտահանում իրականացրած հարկ վճարողներին ԱԱՀ-ի վերադարձները: 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 50.7 մլրդ.դրամ նախորդ տարվա 28.9 մլրդ.դրամի փոխարեն, կամ 21.8 մլրդ դրամով ավել:

Ըստ էության պետական եկամուտների կոմիտեն պետական բյուջեով նախատեսված հարկային մուտքերի կատարողականը դիտարկում է «մաքուր» հավաքագրված գումարների չափով, այսինքն հավաքագրված ընդհանուր գումարից հանելով հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այս պարագայում՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 599.1 մլրդ. դրամ, որը 49.8 մլրդ. դրամով կամ 9.1 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշն ապահովվել է հունիս ամսին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 14.3 մլրդ. դրամով կամ 15.1 տոկոսով: «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համամասնությունից 2018 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն ունի առաջանցիկ ցուցանիշ՝ 19 մլրդ. դրամի չափով:

2) Հարկային եկամուտների հավաքագրման նշված ցուցանիշն ապահովվել է առանց գերավճարների ավելացման: Այսպես, 2018  թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 43.1 մլրդ.դրամով, որից իրական գերավճարի նվազումը կազմել է 53.7 մլրդ.դրամ, իսկ դեբետային գերավճարը աճել է 10.6 մլրդ.դրամով: Միաժամանակ 2018 թվականի մայիս-հունիս ամիսների տվյալներով հուլիսի 1-ի դրությամբ առկա գերավճարը մայիսի 1-ի համեմատ նվազել է շուրջ 14.7 մլրդ.դրամով, որից իրական գերավճարի նվազումը կազմել է 5.8 մլրդ.դրամ, իսկ դեբետային գերավճարը` 8.9 մլրդ.դրամ:

3) Հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացված ստուգումների հիմնական տեսակների վիճակագրությունը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ունի հետևյալ տեսքը.

2018 թվականին հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 6.2 մլրդ. դրամ պարտավորություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2018 թվականին համալիր հարկային ստուգումներն իրականացվել են առավել թիրախային: 2018 թվականի 1-ին կիսամյակում հիմնական թեմատիկ ստուգումների (ՀԴՄ, ՉԱ, ԵՍ) քանակը  շուրջ 2 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մասնավորապես՝ եթե 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է՝ շուրջ 2400 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 480 մլն. դրամ, ապա 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն. դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել