Ի՞նչ կենսագրություն ունի վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրված Երվանդ Խունդկարյանը

Երեկ կայացած քվերակության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրեց Երվանդ Խունդկարյանին:

Իրավաբան.net-ը ստորև ներկայացնում է դատավոր Երվանդ Հենրիկի Խունդկարյանի կենսագրությունը:

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

Լուսանկարը` court.am-ի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել