Պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումներն օրերս ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզել էր, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ թեպետ իր հետ մոռացեօլ է վերցնել այն ցուցակը, թե գազալցակայաններից յուրաքանչյուրն ում է պատկանում կամ ում հետ է փոխկապակցված, այնուամենայնիվ, կարող է որոշ անուններ հայտնել, թե դրանք ում են պատկանում։
«Օրինակ Մհեր Սեդրակյան կարող եմ ասել, դա հիշում եմ ուղղակի, Ղազարյանին պատկանող, Վարդան Հարությունյանին պատկանող (ՊԵԿ նախկին նախագահ)։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում կատարվող չափագրումը մոտ 15 միլիոն դրամի մասին է խոսքը, ամենաքիչն է Մհեր Սեդրակյանին պատկանողը»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նա նշեց նաև, գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում ևս խախտումներ եղել են։
Մանրամասները՝ տեսանյութում