Ահազանգ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհին զենք-զինամթերք թողնելու մասին

Հուլիսի 9-ին` ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սևակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել, հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սևակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել է «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցք, 30 մմ տրամաչափի «ՀՄՄ-2» տիպի 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 14.5 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 216 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ, իսկ պարկի կողքից հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 4 ինքնաձիգի 4 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի 1 ժապավեն՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտներով:

Հայտնաբերվածից  «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցքերը, 30 մմ տ/չ «ՀՄՄ-2» տիպի, 14.5 մմ և 12.7 մմ տրամաչափերի 1-ական  փամփուշտները պայթեցման եղանակով տեղում ոչնչացվել են, իսկ մնացած հայտնաբերված փամփուշտները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել