Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել Հովհաննես Մարտիրոսյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ Հովհաննես Մարտիրոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Լուսանկարում Էդգար Ջանոյանն է