«Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ հարուցել է քրեական գործ և կատարելու է նախաքննություն:

«Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,-գրում է նա:

Անահիտ Բախշյանը նաև կցել է ծանուցագրի նկարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել