Որո՞նք են ոչ կենցաղային աղբի հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջները

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների համաձայն, ոչ կենցաղային աղբը, ինչպես նաև խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում և պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած կամ համայնքի կամ օպերատորի կամ աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքում և փոխադրում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տրամադրած և դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության վճար վճարողների համապատասխան տարածքներում, եթե այլ բան չի սահմանել համայնքի ավագանին: Ընդ որում, համայնքը կամ օպերատորը աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: Ընդ որում, աղբը պետք է փոխադրվի մինչև կոնտեյներների ամբողջությամբ լցվելը:

Արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել