12 դեղահաբ՝ հանձնուքում. քրեակատարողական ծառայություն

Հուլիսի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Բ. Հ.-ի համար ազգական Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են հոգեմետ դեղորայքի ցանկում հաշվառված «Սերեստա» գրառմամբ 50 միլիգրամանոց 12 դեղահաբ, հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել