Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է.
«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում:
Ահա, «ԵԼՔ» խմբակցության առանցքային առաջարկները:
1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:
2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը: Այսպիսով կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս:
3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից:
4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով:
5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի»,-գրում է նա: