Վարչապետը չի կարող օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավել

Նոր փոփոխություններ են կատարվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենում: 

Նախկիում օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեին օպերատիվհետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավել`

1) պատգամավորներին.

2) նախարարներին.

3) դատավորներին.

4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության, քննչական մարմինների և այլ օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին:

Այս շարքին է ավելացել նաև վարչապետը:

Օրենք ընդունվել է հունիսի 13-ին, ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել