Ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

«Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ծանուցում.
Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում
»,-նշում է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել