Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը՝ Աշոտ Հակոբյանը, հրաման է ստորագրել որով գործողության մեջ է դրվել՝ կրոն և մշակույթ. Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «GORIS CIS CULTURAL CAPITAL. 2018. ԳՈՐԻՍԸ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» նամականիշը, սահմանվել է անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ: Հրամանն ընդունվել է հունիսի 21-ին, ուժի մեջ կմտնի հուլիսի 12-ին։