Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:
Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: