Այսօր՝ հունիսի 20-ին, Եվրամիության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գյումրիի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի մասնակիցների համար «Գյուղատնտեսության ոլորտը տնտեսական առաջնահերթություն՝ ըստ ՀՀ կառավարության ծրագրի և գյուղատնտեսական ապահովագրական համակարգի խնդիրներն ու արդյունավետ զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն է ներկայացվել։
Դասընթացն անց է կացրել ՓՄՁ համագործակցության Ասոցիացիայի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտի ներդրման նախադրյալները ՀՀ-ում։
Փորձագետը նշեց, որ 2017թ․ 2-րդ կիսամյակի ընթացքում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մշակվել են ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ազդեցության գնահատաման մեթոդաբանությունը և գյուղատնտեսության ապահովագրության մշտադիտարկումը: 2017թ․ ընթացքում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական Դաշինքի անդամ կազմակերպությունների համար իրականացվել են նաև կրթական ծրագրեր:
2014թ.-ի օգոստոսից Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի, ՀՀ Կենտրոնական Բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրի մշակում:
2018թ. ընթացքում նախնական տեղեկատվության համաձայն վերը նշված համագործակցության արդյունքում իրականացվելու են գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրեր:
Հավելենք, որ Արտակ Մարտիրոսյանը և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան, Շիրակի մասնաճյուղի համակարգող Վիկտորիա Եղոյանը անհատական խորհրդատվություն են տրամադրել ՀԿ ներկայացուցիչներին։
Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: