Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 18-ին քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների մասնակիցների համար «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ներառում» թեմայով դասախոսություն կարզմակերպվել։ Դասընթացն անցկացրել է արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղար Գայանե Հովակիմյանը։
Մասնագետը խոսում էր այն մասին, որ մարդիկ հաճախ հարցնում են, թե ինչու՞ է սոցիալական աշխատողների, հատուկ մասնագետների անհրաժեշտություն առաջացել «Ընտանիքը հիմա շատ խոցելի է։ Հիմա սերնդային մեծ ընտանիքներ չունենք։ Առաջ շատ ընդունված էր, որ բակում, թաղում հարևանը կարող է խնամել երեխային, իսկ հիմա նման բան չկա։ Ամեն ինչ գնում է նրան, որ շատ ծառայությունները դառնում են խիստ հրատապ բոլոր տեսակի ընտանիքնենրի համար։ Հիմա ունենք, այնպիսի իրավիճակ, որ ծնողներն աշխատաշուկայում միշտ մրցակցության խնդիր ունեն, երեխաներն իրենց դաստիարակաության խնդիրներն իրականացնում են բավականին ինքնուրույն, և այստեղ ռիսկերը՝ թե երեխան ինչ ուղղությամբ կգնա, ինչ միջավայրի մեջ կընկնի՝ շատ մեծ է։ Դրա համար էլ պետության դերը այս պարագայում դառնում է առաջնային, որ ծառայությունների համալիր ստեղծել։ Պատահական չէ, որ մենք սոցիալական աշխատանքի ինստիտուտին, հոգեբանական ծառայություններին ենք դեր ու կարևորություն տալիս,-նշում է Գայանե Հովակիմյանը։
Նա ներկայացրեց, թե հիմնական ինչ բաղադրիչներ պետք է հաշվի առնել՝ սոցիալական ներառման մասին խոսելիս։ Գայանե Հովակիմյանի խոսքով, իրավունքն այնպիսի խնդիր է, որ թվերը հաշվի չի առնում, ու նշանակություն չունի՝ ընտանիքը մեկ երեխա ունի, թե տասը։ Նա նշեց մանկապարտեզում, բակում, դպրոցում եղած խնդիրները ու դրանց լուծումների ճանապարհները։
Հավելենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: