ՀՀ տնտեսական և ներդրումների նախարարությունը դիմում է գործարարներին և հետաքրքրված անձանց՝ ներկայացնել առաջարկներ գործարար միջավայրի բարելավման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագով նախատեսված է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից պետք է ձևավորվի բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտային խումբ։
Խմբի հիմնական ուղություններն են լինելու գործարար միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառության հարցերը։
Նկատի առնելով նշվածը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմում է բոլոր գործարարներին և հետաքրքրված անձանց՝ գործարար միջավայրի բարելավման և ոլորտում բարեփոխումների իրականացման համար ներկայացնելու առաջարկներ, որոնք հնարավորինս դյուրին կդարձնեն գործարարությամբ զբաղվելը Հայաստանում։
Հավաքագրված տեղեկատվության առնչությամբ կկազմակերպվեն միասնական քննարկումներ՝ լավագույն լուծումներ գտնելու նպատակով։
Ձեր առաջարկներն ու դիտողությունները կարող եք ներկայացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչություն՝ էլ․ փոստ [email protected], հեռախոս (+374 11) 597 133»,-ասվում է հայտարարության մեջ։