Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրահանգչական նամակ է ներկայացրել, որում ասվում է.
«Վերջին ժամանակներս հաճախակիացել են դիմում-բողոքները՝ կապված դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող կապիտ և անբարյացակամ վերաբերմունքի մասին:
Այդ կապակցությամբ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումները (տեղեկությունները) ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը:
Միաժամանակ հորդորում ենք ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին ծանուցել անհատապես (առանձին), առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության:
ԵՊՀ ռեկտոր
Ա.Հ.Սիմոնյան»: